Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդին» միանալուն: «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոսել է Սանչոյի հնարավոր տեղափոխության մասին ՄՅՈՒ:
Twitter-ի օգտատերերից մեկը թվիթերում գրել է Ռեշֆորդի գրառման տակ. «Հայտարարեք Սանչոյի ձեռք բերման մասին, Մարկուս», ինչին հարձակվողը պատասխանել է․ «Այո»։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, առաջիկա մի քանի ժամվա ընթացքում ակումբները բանակցություններ կվարեն գործարքի մանրամասները վերջնական տեսքի բերելու համար, իսկ տրանսֆերի գումարը կկազմի մոտ 90 միլիոն եվրո: