Երեկ՝ հունիսի 27-ին, տեղի ունեցավ բասկետբոլի կանանց Եվրոպայի առաջնության Ֆրանսիա — Սերբիա եզրափակիչ հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց սերբ բասկետբոլիստների հաղթանակով՝ 63:54 (14:11, 17:15, 17:14, 15:14):
Սերբիայի համար այս գավաթը երկրորդն էր իր պատմության մեջ: Ամենից հաճախ այս մրցաշարում հաղթել է Ռուսաստանի/ ԽՍՀՄ հավաքականը` 24 անգամ:
Այսպիսով, Սերբիայի կանանց ազգային հավաքականը նվաճեց ոսկե մեդալներ, Ֆրանսիան զբաղեցրեց 2-րդ տեղը, Բելգիան՝ 3-րդ: Բելառուսի ազգային հավաքականը մրցաշարում գրավեց 4-րդ տեղը: