Իտալիայի հավաքականը Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի՝ Ավստրիայի հետ խաղում գերազանցել է ազգային թիմերի շրջանում չոր խաղերի շարքի համաշխարհային ռեկորդը: Այս մասին հայտնում է Squawka-ն:
Իտալացիներն ավելի քան 1144 րոպե գոլ բաց չեն թողել: Սակայն Ավստրիայի հետ խաղի 114-րդ րոպեին Սաշա Կալայջիչը այդուհանդերձ գրավել է իտալացիների դարպասն ու ընդհատել ռեկորդային շարքը:
Նախորդ ռեկորդը նույնպես սահմանել էր Իտալիայի հավաքականը՝ դարպասապահ Դինո Ձոֆի հետ, որը 1972-ից 1974 թվականների ընթացքում 1143 րոպե դարպասն անառիկ էր պահել:
Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի Իտալիա-Ավստրիա խաղն ավարտվեց իտալացիների՝ լրացուցիչ ժամանակում տարած 2-1 հաշվով հաղթանակով: Ռոբերտո Մանչինիի թիմը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա Պորտուգալիա-Բելգիա զույգի հաղթողի հետ: