Ուելսի հավաքականի հարձակվող և ավագ Գարեթ Բեյլը չի պատասխանել այն հարցին՝ արդյոք Դանիայի հետ Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի խաղը վերջի՞նն էր հավաքականի կազմում:
«Մենք չէինք ցանկանում այսպիսի խաղ ունենալ: Այն լավ սկսեցինք՝ առաջին 25 րոպեն: Մենք գոլ բաց թողեցինք, և խաղը փոքր-ինչ փոխվեց: Երկրորդ կեսում փորձում էինք բեկել խաղը, բայց, ցավոք, սխալվեցինք ու գոլ բաց թողեցինք: Գոլ , որը սպանեց մեր էմոցիաները»,- Բեյլի խոսքերն է փոխանցում Mirror-ը:
Այնուհետև Բեյլին հարցրել են՝ արդյոք սա նրավերջին խաղն էր Ուելսի հավաքականի կազմում, սակայն նա հեռացել է՝ նախքան լրագրողը կավարտեր իր հարցը:
Եվրո-2020-ի 1/4 եզրափակչում Դանիայի հավաքականը կխաղա Նիդերլանդներ-Չեխիա զույգի հաղթողի հետ: