Իտալիայի Ա սերիայի 20-րդ տուրի շրջանակում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունել էր «Պարմային»։
Խաղի հաշիվը բացվեց առաջին կեսի վերջնամասում՝ 43-րդ րոպեին։ Տանտերերին առաջ մղեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Երկրորդ կեսի մեկնարկում «Պարման» հետ բերեց կորցրածը։ Հաշիվը հավասարեցրեց Անդրեաս Կոռնելիուսը։
«Յուվենտուսից» ընդամենը երեք րոպե պահանջվեց հաշվի մեջ դարձյալ առաջ անցնելու համար։ «Բիանկոներիների» կազմում դուբլ գրանցեց Կրիշտիանու Ռոնալդուն։
«Յուվենտուսը» հաղթեց 2-1 հաշվով ու վաստակած միավորների քանակը հասցրեց 51-ի։ Մաուրիցիո Սարիի թիմը միանձնյա գլխավորում է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը՝ «Ինտերին» գերազանցելով չորս միավորով։