«Բարսելոնան» ստիպված կլինի լրջորեն կրճատել թիմի ընդհանուր աշխատավարձի չափը, եթե Լեո Մեսսին երկարաձգի ակումբի հետ պայմանագիրը:
Արգենտիացու հետ երկարաժամկետ պայմանագիր կնքելուց հետո «Բարսան» ստիպված կլինի 200 մլն եվրո խնայել աշխատավարձերի հարցում: Արդեն հիմա կատալոնական ակումբը փորձում է բաժանվել բարձր աշխատավարձ ունեցող մի քանի խաղացողից, հայտնում է Marca-ն:
Այս պահին ակումբը աշխատավարձերի վրա ծախսում է եկամտի 110 տոկոսը: Ֆինանսական ֆեյր-փլեյի համաձայն, այդ գումարը չի կարող գերազանցել եկամտի 70 տոկոսը:
Հաղորդվում է, որ Մեսսին բանավոր համաձայնություն է տվել պայմանագրի երկարաձգման հարցում:
34-ամյա արգենտինացին Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 35 խաղում դարձել է 30 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ: