Corriere dello Sport-ի հաղորդմամբ, «Էվերթոնի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարիերան կարող է շարունակել իտալական «Միլանի» կազմում:
Հաղորդվում է, որ «Միլանը» փոխարինող է փնտրում Հական Չալհանօղլուին, որը տեղափոխվեց «Ինտեր»: Պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշը «ռոսոներիներին» առաջարկել է թուրք ֆուտբոլիստին փոխարինել Խամեսով:
Կառլո Անչելոտիի՝ «Ռեալ» տեղափոխվելուց հետո Խամեսը ևս ցանկանում է հեռանալ «մերսիսայդյան» ակումբից: Խամեսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ.:
ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում անցկացրած 23 խաղում կոլումբացին դարձել է 6 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: