Vbet Հայաստանի Պրեմիեր Լիգայի նորեկ «Սևանը» շարունակում է համալրվել:
Մարզային թիմում այսուհետ հանդես կգա Երևանի «Արարատի» արդեն նախկին պաշտպան Արթուր Դանիելյանը: 23-ամյա պաշտպանը մարզական կարիերան սկսել է Ուկրաինայում:
Հայաստանում խաղացել է նաև «Արարատ-Արմենիայի» կազմում ու 2 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, իսկ «Արարատի» կազմում դարձել է 2021 թ-ի Հայաստանի գավաթակիր: