«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ասել է, որ կարող է կարիերան ավարտել MLS-ում:
«Ես կխաղայի Նյու Յորքում կամ Լոս Անջելեսում տեղակայված թիմերից մեկում: Չնայած ես հիշում եմ նաև Մայամիի մասին», – գրել է Լուկակուն Twitter- ում՝ պատասխանելով բաժանորդի այն հարցին, թե որ թիմում է ֆուտբոլիստը ցանկանում ավարտել կարիերան:
2020/21 մրցաշրջանում Լուկակուն «Ինտերի» կազմում անցկացրել է 44 հանդիպում՝ աչքի ընկնելով 30 գոլով ու 10 գոլային փոխանցմամբ: Transfermarkt.com պորտալը 28-ամյա բելգիացու արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո: