Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը մոտ է ՊՍԺ-ին միանալուն: Մանրամասներն՝ այստեղ։
As-ը հայտնում է, որ իսպանացու՝ փարիզյան ակումբն ընտրելու հիմնական պատճառներից մեկը Նեյմարն է:
Ռամոսը երկար ժամանակ ցանկանում էր խաղալ բրազիլացու հետ նույն թիմում և նույնիսկ փորձում էր համոզել Ֆլորենտինո Պերեսին ձեռք բերել Նեյմարին:
Բացի այդ, ՊՍԺ-ում ընդգրկված են Անխել Դի Մարիան և Կեյլոր Նավասը, որոնց Սերխիոն ծանոթ է մադրիդյան ակումբում ունեցած ելույթներից: