ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին հետաքրքրված է «Արսենալի» կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիսի վերադարձով:
Ըստ Le10Sport-ի՝ Հելաիֆին դեմ չէ 34-ամյա բրազիլացի կենտրոնական պաշտպանին վերադարձնելուն, ով ակումբի կազմում անցկացրել է 57 հանդիպում:
Ազատ գործակալի կարգավիճակ ունեցող ֆուտբոլսիտի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Մարսելն» ու «Ռենը», որոնք արդեն պատրաստում են Լուիսին պայմանագիր առաջարկել:
Աղբյուրը նշում է, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն և մարզական տնօրեն Լեոնարդոն չեն սատարում նախագահին՝ ֆուտբոլիստին վերադարձնելու հարցում: