Ֆուտբոլի Խորվաթիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում է ընդգրկվել ԲԿՄԱ-ի նախկին գլխավոր մարզիչ Իվիցա Օլիչը, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Օլիչը բանակայինների գլխավոր մարզչի ղեկը լքել է միայն 8 օր առաջ:
Խորվաթիան այս րոպեներին, ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակում, մրցում է Շոտլանդիայի հետ: Այս պահին հաշիվը հավասար է՝ 1-1:
2 տուրից հետո Խորվաթիան 1 միավոր ունի: