Սերխիո Ռամոսը կարիերան կարող է շարունակել ՊՍԺ-ում։
Cadena COPE-ը հայտնում է, որ իսպանացի պաշտպանը Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներից ոմանց հետ զրույցում նշել է, որ իր ապագան կապված է փարիզյան ակումբի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը, որի պայմանագիրն ավարտվել է «Ռեալի» հետ, առաջարկներ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից», «Մանչեսթեր Սիթիից», «Ռոմայից», ՊՍԺ-ից և մի քանի այլ ակումբներից։