«Ֆիորենտինան» մտադիր է գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրել Վինչենցո Իտալիանոյին, ով գլխավորում է «Սպեցիան»:
Լրագրող Նիկոլո Շիրան հայտնում է, որ 43-ամյա մասնագետը «Ֆիորենտինայի» հետ համաձայնեցրել է պայմանագիր մինչև 2023 թվականը՝ մեկ մրցաշրջանում 1,2 միլիոն եվրո աշխատավարձով: Պայմանագիրը նախատեսում է ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:
«Սպեցիան» մտադիր է փոխհատուցում ստանալ մարզչի հետ պայմանագրի խզման համար, ինչը նշված է նրա պայմանագրում: Բանակցությունները շարունակվում են։