Il Romanista-ն հայտնում է, որ «Ռոման» նոր պաշտպան է փնտրում, քանի որ Քրիս Սմոլինգը կարող է ակումբը լքել այս ամառ:
Ըստ աղբյուրի՝ 31-ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Էվերթոն»: Հռոմեական ակումբը քննարկում է «Լիլի» Սվեն Բոտմանին ձեռք բերելու տարբերակը:
Վերջերս լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Բոտմանին հետևում է նաև «Լիվերպուլը»:
Նախորդ մրցաշրջանում նիդերլանդացի պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։