«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկություն է հայտնել տեղափոխվել Իսպանիա: Այս մասին գրում է AS- ը:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը նշել է, որ ուրախ կլինի պայմանագիր ստորագրել Մադրիդի «Ռեալի» հետ: Կարմիր սատանաների հետ Պոգբայի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2022-ի ամռանը:
28-ամյա կիսապաշտպանին ցանկանում է ձեռք բերել նաև ՊՍԺ-ն: