«Նապոլիի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Լորենցո Ինսինյեն հայտնվել է կատալոնական «Բարսելոնայի» սելեկցիոներների հետաքրքրության կենտրոնում: Այս մասին հայտնում է SportItalia-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, Ինսինյեն առաջվա պես լարված հարաբերությունների մեջ է «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ, այդ իսկ պատճառով պայմանագրի երկարաձգման հարցն ակտուալ է մնում: «Բարսելոնան» պատրաստ է օգտվել այս իրավիճակից ու արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի շրջապատի հետ:
2020/21 մրցաշրջանում Ինսինյեն «Նապոլիի» կազմում բոլոր մրցաշարերում 48 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 19 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը: