«Բարսելոնայի» հարձակվող Կոնրադ դե լա Ֆուենտեն կարիերան կշարունակի Ֆրանսիայի առաջնությունում: Marca-ի փոխանցմամբ՝ «Մարսելը» հետաքրքրված է 19-ամյա ամերիկացու ծառայություններով:
Կատալոնացիները ցանկանում են 5 միլիոն եվրո ստանալ Կոնրադ դե լա Ֆուենտեի տրանսֆերի համար և 50% միջնորդավճար ստանալ ֆուտբոլիստի հետագա տրանսֆերից: Ֆրանսիացիներն ընդունել են Բարսելոնայի պայմանները և սպասվում է, որ շուտով կհայտարարեն տեղափոխության մասին:
Կոնրադ դե լա Ֆուենտեն Բարսելոնայի ակադեմիային է միացել 2014-ին: Այժմ 19-ամյա ամերիկացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 4 միլիոն եվրո:
Դե լա Ֆուենտեն խաղացել է «Բարսելոնայի» երկրորդ թիմում և 29 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ: Նա նաև ունի երեք հանդիպում կատալոնական գրանդի հիմնական թիմի կազմում: