Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մտադիր է թիմ վերադարձնել կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին, որը 2014-ից 2020 թվականներին հանդես է եկել սերուցքայինների կազմում: Այժմ կոլումբիացին հանդես է գալիս «Էվերտոնում»:
Sport.es-ը հայտնում է, որ Ռոդրիգեսը պատրաստ կլինի նաև աշխատավարձի նվազեցման: Իտալացի մարզիչն արդեն խնդրել է պայմանագիր կնքել Ռոդրիգեսի հետ «Ռեալում» աշխատելու նախորդ ժամանակաշրջանում, ինչպես նաև վարձակալությամբ Խամեսին տարել է «Բավարիա», հետո նաև «Էվերտոն»: Եթե տրանսֆերը կայանա, սա նրանց 4-րդ վերամիավորումը կլինի:
29-ամյա Ռոդրիգեսը 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանի 23 խաղում: Ավելի վաղ կոլումբացին չի հրավիրվել հավաքական՝ իբրև թե վատ մարզավիճակի պատճառով: