Ինչպես հայտնում է Le10sport-ը, «Բարսելոնան» որոշել է բաժանվել կիսապաշտպան Միրալեմ Պյանիչից:
«Յուվենտուսն» ակնկալում է վերադարձնել 31-ամյա ֆուտբոլիստին: Իտալական մամուլը հայտնում է, որ թուրինյան գրանդը դեմ չէ երկու տարով վարձակալել բոսնիացի ֆուտբոլիստին։
Նշվում է նաև, որ «Չելսին» ու ՊՍԺ-ն նույնպես հետաքրքրված են ֆուտբոլիստի ծառայություններով:
Պյանիչը նախորդ մրցաշրջանում 30 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և աչքի չի ընկել ոչ մի արդյունավետ գործողություններով։