Լոս Անջելես Կլիպերսը NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակչի երկրորդ մասնակիցն է: Յուտա Ջազի հետ կիսաեզրափակիչ շարքի 6-րդ խաղում կալիֆոռնիացիները հաղթեցին 131:119 հաշվով: Նշենք, որ հանդիպման ընթացքում Կլիպերսը 25 միավորի տարբերությամբ զիջում էր:
Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Թերենս Մանն էր՝ 39 միավոր: Ռեջի Ջեքսոնը դաբլ-դաբլ գրանցեց՝ 27 միավորով և 10 փոխանցմամբ «Կլիպերսի» հարձակվող Կավի Լեոնարդը կրկին չմասնակցեց հանդիպմանը:
Սերիայում հաշիվը դարձավ 4-2՝ հօգուտ Կլիպերսի: Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակչում կալիֆոռնիացիները կհանդիպեն Ֆենիքս Սանսին, որը կիսաեզրափակիչ փուլում 4-0 հաշվով առավելության հասավ Դենվեր Նագեթսի նկատմամբ: