Դարպասապահ Վալերիո Վիմերկատիի պայմանագրի ժամկետը սպառվել է և նա ավարտում է ելույթները «Նոա»-ի կազմում: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Թիմից հեռանում է նաև թիմի ավագ Վլադիսլավ Կրյուչկովը, ում պայմանագրի ժամկետը ևս լրացել է։
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Նոան» երեկ հայտարարել էր, որ որդեգրել է ֆուտբոլային նոր քաղաքականություն: Ակումբի պաշտոնական հայտարարությունը՝ այստեղ։