Թուրինի «Յուվենտուսի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջինն է, ում հետևորդները ինստագրամում գերազանցեցին 300 մլն-ի սահմանը:
Երկրորդ տեղում 246 մլն հետևորդով դերասան Դուեյն Ջոնսոնն է, իսկ երրորդը 244 մլն հետևորդով երգչուհի Արիանա Գրանդեն է: 241 մլն հետևորդ ունի Քայլի Ջեները:
Ֆուտբոլիստների շրջանում Ռոնալդուին 219 մլն հետևորդով հաջորդում է Լեո Մեսսին, իսկ Նեյմարն ունի 152 մլն հետևորդ:
Ա Սերիայի ավարտված առաջնությունում անցկացրած 33 խաղում Կրի Ռոն դարձել է 29 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
Այս օրերին Ռոնալդուն, Պորտուգալիայի հավաքականի կազմում, մասնակցում է ԵՎՐՈ-2020-ին: