Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն չի տոնել Դանիայի հավաքականի դարպասն ուղարկած գոլը՝ մրցակցի երկրպագուների հանդեպ հարգանքից ելնելով:
«Ռոբերտո Մարտինեսն ինձ խաղի մեջ մտցրեց՝ խնդրելով ազատ տարածություններ գտնել: Ես գոլ խփեցի, բայց չէի ցանկանում տոնել այդ գոլը: Ես չափազանց շատ եմ հարգում դանիացի երկրպագուներին»,- Դե Բրույնեի խոսքերն է փոխանցում France 24.-ը:
Խմբային փուլի երկրորդ տուրում Բելգիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթանակ է տարել Դանիայի նկատմամբ, իսկ խաղի 10-րդ րոպեին թիմերը դադարեցրել են խաղը՝ Քրիստիան Էրիկսենի պատվին: Ֆուտբոլիստները գնդակը դուրս բերեցին դաշտից, իսկ տրիբունաները պայթեցին ծափողջույններով: Դանիացի երկրպագուները պաստառ պարզեցին, որի վրա գրված էր. «Ամբողջ Դանիան քեզ հետ է, Քրիստիան»: