La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը ցանկանում է կրկին մարզչական փոփոխություն իրականացնել:
Նեապոլիտանական ակումբի ղեկավարը զայրացած է թիմի ներկայիս մարզիչ Ջենարո Գատուզոյի վրա, ով չկարողացավ իրեն դրսևորել «Նապոլիում»:
Դե Լաուրենտիսը կցանկանար աշխատանքից հեռացնել Գատուզոյին և վերադարձնել Կառլո Անչելոտիին, բայց դա հնարավոր չէ, քանի որ մասնագետն արդեն աշխատանք է գտել «Էվերթոնում»: