Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որն արդեն պաշտոնապես դարձել է արգենտինական հեղինակավոր «Բոկա Խունիորս» ակումբի ֆուտբոլիստ, հրաժեշտ է տվել իր արդեն նախկին թիմի՝ «Ատլետիկո Ուրականին» և թիմի երկրպագուներին։
Բրիասկոն գրառում է կատարել Instagram-ում․
«Այսօր ես պետք է հրաժեշտ տամ մի ակումբի, որն ինձ ամեն ինչ է տվել, մարզել է ինձ որպես ֆուտբոլիստ և առավելապես որպս մարդ, այս ակումբում եմ կարողացել իրականացնել իմ երազանքն, իսկ ընտանիքը տեսել է, թե ինչպես եմ նորամուտս նշում առաջին դիվիզիոնում։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ամենի մի մասն են եղել՝ թիմակիցներիս, տեխնիկական անձնակազմին, մարզիչներիս, բժիշկներին, ակումբի մյուս աշխատակիցներին։
Եվ ամենամեծ շնորհակալությունը «Ատլետիկո Ուրականի» երկրպագուներին, ովքեր մշտապես ինձ ցույց են տվել իրենց անվերապահ աջակցությունը։ Ընտրել եմ այս լուսանկարն, որն արվել է մեր վերջին խաղից, որին ներկա էին մեր երկրպագուները։ Լավագույնն եմ ձեզ մաղթում։ Կկարոտեմ ձեզ»,- գրել է Բալեկյանը:
View this post on Instagram