Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը դորտմունդցիների հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը:
Հաղորդվում է, որ ակումբների միջև տարաձայնություն կա տրանսֆերի արժեքի վերաբերյալ: ՄՅՈւ-ն պատրաստ է խաղացողի համար 85 մլն եվրո վճարել, իսլ «Բորուսիան» 95 մլն է պահանջում: