Նախապատրաստական շրջանում «Ուրարտուն» կանցկացնի իր առաջին ստուգողական հանդիպումը։ Հունիսի 19-ին VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիրն իր ուժերը կչափի «Ալաշկերտի» հետ։
Այս մասին հայտնում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը։
Հանդիպումը կկայանա Հանքավանի «Զեփյուռ» մարզահամալիրում և կմեկնարկի ժամը 18։00-ին։