Այսօր Կիպրոս է մեկնել Հայաստանի աթլետիկայի հավաքականը, հայտնում է ՀԱՕԿ-ը:
Մեր 20 մարզիկ-մարզուհիները կմասնակցեն Նիկոսիայում հունիսի 19-ին մեկնարկելիք Եվրոպայի թիմային առաջնությանը: Երրորդ խմբի մրցաշարում Հայաստանի պատվիրակները հանդես կգան վազորդների, նետորդների և ցատկորդների մրցումներում: Մրցաշարը նաև վարկանիշային է ՏՈԿԻՈ-2020-ի համար, և պահանջվող արդյունքների հասնող մարզիկները կմասնակցեն Տոկիոյի օլիմպիական խաղերին:
Մեր պատվիրակության կազմում է նաև կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը, որը օրեր առաջ Թբիլիսիում անցկացված Վրաստանի բաց առաջնությունում ցույց տվեց 17մ 16սմ արդյունք, երկու սանտիմետրով գերազանցեց անհրաժեշտ ցուցանիշը և համալրեց մեր օլիմպիականների շարքը: