Ջենարո Գատուզոն, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Ֆիորենտինայի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Իտալիայի բազմաթիվ աղբյուրներ, այդ թվում Football Italia-ն, հայտնում են, որ 43-ամյա մասնագետի անհամաձայնությունը թիմի ղեկավարության հետ տրանսֆերային հարցերում, հնարավոր է հեռանալու պատճառ հանդիսանա:
Հիշեցնենք, որ Գատուզոյի նշանակումը Ֆիորենտինայում հայտարարվել էր մայիսի 25-ին: Միլանի և Նապոլիի նախկին մարզչի հետ պայմանագիրը պետք է ուժի մեջ մտներ հուլիսի 1-ից: