Գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է Եվրոպայի առաջնությունում Ֆրանսիայից կրած պարտությունը (0:1):
«Կարծում եմ, որ մենք շատ բան ենք հասցրել անել այն ամենից, ինչ պլանավորել էինք այս խաղում: Իմ կարծիքով, մենք լավ խաղ անցկացրեցինք և բավականաչափ շանսեր ունեցանք գոլ խփելու համար», — ասել է Կրոսը ZDF-ին տված հարցազրույցում:
Երկրորդ տուրում Մյունխենում Գերմանիան կխաղա Պորտուգալիայի հետ, իսկ Ֆրանսիան Բուդապեշտում կհանդիպի Հունգարիայի հետ: Երկու հանդիպումներն էլ կկայանան հունիսի 19-ին: