Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը դուբլի հեղինակ դարձավ ԵԱ-2020-ի խմբային փուլի՝ Հունգարիայի դեմ խաղում՝ դառնալով Եվրոպայի առաջնությունների լավագույն ռմբարկուն, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել։
«Պիտի իմանաս ինչպես տառապել, պայքարել մինչև վերջ ու միշտ ողջ ուժով հավատալ։ Հեշտ մրցակիցներ ու նախապես հաղթած խաղեր չկան։ Եվրոպայի առաջնությունը շքեղության մի փուլ է, որտեղ խաղում են միայն լավագույններից լավագույնները և որտեղ յուրաքանչյուր հաղթանակ պիտի նվաճել ամբողջ վճռականությամբ ու անձնուրացությամբ։
Հիանալի թիմային հաղթանակ։ Եկեք գնանք մեր նպատակի հետևից։ Առա՛ջ, Պորտուգալիա։ Եկեք ամեն գնով էլի ուրախություն պարգևենք պորտուգալացիներին, որոնք այսպես աջակցում էին մեզ»,- գրել է հավաքականի ավագը։