«Բարսելոնան» ու «Յուվենտուսը» բանակցություններ են սկսել Ժոան Գամպերի գավաթի ընկերական մրցաշարն անցկացնելու վերաբերյալ:
Ըստ RAC1-ի՝ ակումբները նախատեսում են հանդիպումներ կազմակերպել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» թիմերի համար:
Ընկերական մրցաշարը նախատեսվում է անցկացնել մինչ 2021/22 մրցաշրջանի մեկնարկը: