«Օ’Հիգգինսի» և Չիլիի հավաքականի հենակետայի կիսապաշտպան Թոմաս Ալարկոնը տեղափոխվել է իսպանական «Կադիս»։ Այդ մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
Ալարկոնը 22 տարեկան է, 2019թ հանդես է գալիս Չիլիի հավաքականի կազմում (3 հանդիպում)։ Նշենք, որ ուտբոլիստը մասնակցում է Հարավային Ամերիկայի գավաթի ընթացիկ խաղարկությանը։
Թոմասը «Օ’Հիգգինսի» սան է, որի հիմնական կազմում հանդես է գալիս 2017 թվականից։ Ըստ Transfermarkt-ի, ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Կադիսը» վճարել է 2 մլն եվրո։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Կադիսի» կազմը համալրել էր Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։