Դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որը հեռանում է «Յուվենտուսից» պայմանագրի ավարտի պատճառով, ամենայն հավանականությամբ, կվերադառնա «Պարմա»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում։
«Պարման» նոր մրցաշրջանում մտադիր է վերադառնալ Ա Սերիա, իսկ 43-ամյա դարպաապահը պատրաստ է օգնել հարազատ թիմին այդ հարցում։
Հիշեցնենք՝ Բուֆոնը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հենց «Պարմայում»՝ 1995 թվականին։ Նա ակումբից հեռացել է 2001-ին։
Աղբյուրի փոխանցմամբ, Բուֆոնը կարիերան շարունակելու ավելի քան 5 առաջարկ է ստացել ակումբներից, որոնցից մեկը՝ «Բեշիքթաշից»։