«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կհանդիպի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, որպեսզի քննարկի ակումբի հետ պայմանագիրը։ Այս մասին Թվիթերի իր էջում հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ, կողմերը մոտ ժամանակներս բանակցություններ կվարեն։ Հաղորդվում է,որ 35-ամյա իսպանացին երկու տարվա պայմանագիր կստանա, կամ էլ մեկ տարվա՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Ռամոսը 2005 թվականից է հանդես գալիս «Ռեալում»։ Ավարտված մրցաշրջանում նա իսպանական ակումբում 21 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սևիլիան» Ռամոսին 5 տարվա պայմանագիր է առաջարկել, որի պայմաններով նա մրցաշրջանի ընթացքում 7 մլն եվրո կվաստակի։ Իսկ կարիերան ավարտելուց հետո Սերխիոն կարող է պաշտոն ստանալ ակումբում։