Կանանց Հայաստանի ազգային հավաքականն այսօր կանցկացնի Ղազախստանի հետ առաջին ընկերական հանդիպումը։
Հանդիպումը կմեկնարկի ժամը 17:00-ին և կկայանա Վ․ Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։
Մուտքն ազատ է։
Եվս մեկ հանդիպում Հայաստանի կանանց հավաքականը կանցկացնի հունիսի 15-ին՝ դարձյալ Ղազախստանի հետ։
Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ստորև․