Անգլիայի Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի խաղում «Արսենալը» ընդունել էր «Շեֆիլդ Յունայթեդին» (1:1):
Առաջին խաղակեսի վերջում հանդիպման հաշիվը բացեց «Արսենալի» բրազիլացի ֆուտբոլիտ Գաբրիել Մարտինելին: Խաղը անցավ բավական լարված պայքարում:
Հանդիպման 82-րդ րոպեին «Շեֆիլդ Յունայթեդին» պարտությունից փրկեց Ջոն Ֆլեկը:
Այսպիսով, «Արսենալը» վաստակեց 29 միավոր և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: «Շեֆիլդ Յունայթեդը» իր ակտիվում ունի 33 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում: