Իտալիայի հավաքականի՝ Եվրոպայի 2020 թվականի առաջնության խմբային փուլի մեկնարկային տուրի՝ Թուրքիայի նկատմամբ տարած հաղթանակը (3-0) դարձել է ամենախոշորը Եվրո-ի մեկնարկային խաղերի պատմության մեջ։ Այս մասին հայտնում է OptaJoe-ն։
Եվրո-2020-ի մեկնարկային խաղը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում և ավարտվեց իտալացիների՝ 3-0 հաշվով հաղթանակով։ 53-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց թուրքերի պաշտպան Մերիհ Դեմիրալը, 66-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 79-րդ րոպեին Լորենցո Ինսինյեն խփեց իր թիմի երրորդ գնդակը։
Իտալիայի հավաքականը խմբային փուլի առաջին միավորները վաստակեց ու այժմ գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը։ Հունիսի 12-ին կկայանա խմբի մյուս խաղը՝ Ուելսի և Շվեյցարիայի հավաքականների միջև։