Ինչպես ավելի վաղ նշել էինք, «Սևիլյան» հետաքրքրված է «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի ծառայություններով, ով շուտով կարող է դառնալ ազատ գործակալ: «Սևիլյան» պաշտպանին առաջարկում են հնգամյա պայմանագիր:
Sport.es-ը հայտնում է, որ «Սևիլյան» պատրաստ է տարեկան 7 միլիոն եվրո վճարել Ռամոսին, ինչը 2 միլիոնով պակաս է, քան «Ռեալը» առաջարկում է նոր պայմանագրով: Մինչև հունիսի 15-ը Սերխիոն պետք է որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ և այդ մասին տեղեկացնի մադրիդյան ակումբին:
Ռամոսը Սևիլիայի սան է, որտեղից 2005-ին տեղափոխվել է «Ռեալ»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 35-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է ընդունել այն պայմանները, որ «սերուցքայիններն» իրեն առաջարկում էին մրցաշրջանի ընթացքում՝ մեկ տարվա պայմանագիր՝ աշխատավարձի 10% նվազմամբ։ Սակայն «Ռեալից» Ռամոսին հայտնել են, որ այդ առաջարկն Իսպանիայի առաջնության ավարտից հետո այլևս ուժի մեջ չէ։ Հիմա ակումբն աշխատում է կազմի ձևավորման ուղղությամբ՝ Ռամոսին չներառելով իր ծրագրերի մեջ, ինչպես՝ անձամբ ֆուտբոլիստը խնդրել էր մարտին։