«Բորուսիայի» ու Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն խոսել է իր կուռքերի մասին:
«Ես կտայի Ֆրենկ Լեմպարդի անունը: Փոքր տարիքում ես «Չելսիի» երկրպագու եմ եղել, չեմ ստի: Դրոգբան ու Լեմպարդը իմ սիրած ֆուտբոլիստներն են եղել:
Ինձ դուր էր գալիս Լեմպարդի խաղը: Նա հստակ ու սառնասիրտ էր գործում գնդակով»,- Սանչոյի խոսքերն է փոխանցում TalkSport-ը: