Գործակալ Ֆեդերիկո Պաստորելոն, որը ներկայացնում է «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի շահերը, խոսել է իր հաճախորդի ապագայի մասին։
«Ռոմելուն երջանիկ է «Ինտերում»։ Նա պայմանագիր ունի, այնպես որ խնդիր չկա»,- Պաստորելոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Ավելի վաղ Լուկակուն հայտնել էր, որ նա չի հեռանա «Ինտերից»։ 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ գործում է մինչև 2024-ի ամառ։