Այսօր ՝ հունիսի 10-ին, Աթենքում մեկնարկել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵՕԿ) 50-րդ ՝ հոբելյանական գլխավոր ասամբլեան: Կընդունվեն կարևոր բազմաթիվ որոշումներ:
Համաժողովում տեղի կունենա ԵՕԿ-ի նախագահի ընտրությունը: Այդ պաշտոնին հավակնում են Հունաստանի ԱՕԿ-ի ղեկավար, միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Սպիրոս Կապրալոսը և Դանիայի ԱՕԿ-ի ղեկավար, ԵՕԿ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիլս Նիգաարդը:
Կձևավորվի կազմակերպության գործկոմի նոր կազմ և կորոշվեն հանձնաժողովի անդամները: ԵՕԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությանը կմասնակցեն Ռաֆայել Պայնոցին (Իտալիա) և Յոզեֆ Լիբան (Սլովակիա):