Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժորդի Ալբան, որը Սերխիո Բուսկետսի բացակայության պայմաններում, կստանձնի ավագի դերը, ասել է, որ իրենք պատրաստ են պատվաստվել քովիդի դեմ։
«Երբ անալիզների պատասխանները գալիս են, մենք իրար ենք նայում, ու դա ցույց է տալիս, որ անորոշություն կա, որը պիտի հաղթահարենք։ Մենք այս իրավիճակում ենք եղել ողջ մրցաշրջանի ընթացքում, ու որոշ իմաստով, քիչ թե շատ, չեմ ուզում ասել սովորել ենք դրան, բայց գոնե, պատրաստ ենք ցանկացած իրավիճակի։
Հոգեբանական առումով մեզ մոտ ամեն ինչ կարգին է, պիտի մեր հնարավորությունների չափով մարզվենք։ Այլ ընտրություն չունենք, բացի նրանից, որ պիտի շարունակենք աշխատել ու պահպանել դրական էմոցիաները։
Պատվաստո՞ւմ։ Մենք՝ խաղացողներս, ասելու ոչինչ չունենք։ Եթե ասեն, որ պիտի պատվաստվենք, նշանակում է պիտի պատվաստվենք։ Եթե անենք դա, գերազանց է, խնդրեմ»,- Ալբայի խոսքերն է փոխանցում AS-ը։