Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժորդի Ալբան, որը Սերխիո Բուսկետսի բացակայության պայմաններում, կստանձնի ավագի դերը, ասել է, որ ուրախությամբ այն կվերադարձներ։ Կիսապաշտպանը վարակվել է կորոնավիրուսով։
«Հուսով եմ, որ նրանք երկուսն էլ՝ Բուզին ու Լյորենտեն, կկարողանան վերադառնալ։ Իհարկե, այդ որոշումը ես չէ, որ պիտի կայացնեմ։ Դա Լուիս Էնրիկեի գործն է։ Բայց ինձ համար ամենամեծ ուրախությունը կլիներ ավագի թևկապը Բուսկետսին վերադարձնելը, որովհետև ուզում եմ, որ նա ապաքինվի ու վերադառնա։ Նա ոչ միայն աշխարհում իր դիրքում լավագույնն է, այլ նաև գերազանց թիմակից ու մարդ է։ Լիդեր, որին սիրում ու հարգում է ողջ թիմը։
Իմ ավագ լինե՞լը։ Ավելի լավ կլիներ, եթե ամեն ինչ այլ կերպ դասավորվեր, բայց ես չեմ կարող ընտրել։ Ամեն դեպքում սա ինչ-որ նոր բան չէ։ Շատ տհաճ է, բայց մենք վաղուց այս վարակի հետ ենք ապրում։ Մեր բոլորի կոլեգաները կամ ընտանիքի անդամները հիվանդացել են։ Մենք գիտեն՝ խոսքն ինչի մասին է»,-Ալբայի խոսքերն է փոխանցում AS-ը։