Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներն ու անձնակազմը կորոնավիրուսի թեստ է հանձնել։
Ավելի վաղ քովիդ էր ախտորոշվել իսպանացիների երկու խաղացողի՝ Դիեգո Լյորենտեի ու Սերխիո Բուսկետսի մոտ։
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաղորդում է, որ հավաքականի անդամների վերջին թեստերը բացասական արդյունք են տվել։ Խաղացողները շարունակել են մարզումը։ Այս մասին հաղորդում է Sefutbol-ը։