«Լացիոն» պաշտոնական կայքում հայտարարել է Մաուրիցիո Սարիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։
Maurizio Sarri è il nuovo allenatore de #LaPrimaSquadraDellaCapitale ⚪️
➡️ https://t.co/rfiKjcRd4S pic.twitter.com/c13ZOstWmB
— S.S.Lazio (@OfficialSSLazio) June 9, 2021
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն ավելի վաղ հաղորդել էր, որ Սարին իտալական ակումբի հետ մինչև 2023-ի հունիս նախատեսված պայմանագիր է կնքել։
Իսկ Նիկոլո Շիրան պնդում էր, որ Սարին մեկ մրցաշրջանի համար կստանա 3 մլն եվրո՝ գումարած ևս կես միլիոն, եթե ակումբը հայտնվի Չեմպիոնների լիգայում։
9.06.21
4
4
օր
Armsport.am
ՖՈՒՏԲՈԼԹԵՆԻՍԲԱՍԿԵՏԲՈԼԲՌՆՑՔԱՄԱՐՏԸՄԲՇԱՄԱՐՏԾԱՆՐԱՄԱՐՏՇԱԽՄԱՏԱՅԼՍՊՈՐՏ LIFEՄԵԴԻԱ
Armsport.am
ՖՈՒՏԲՈԼԹԵՆԻՍԲԱՍԿԵՏԲՈԼԲՌՆՑՔԱՄԱՐՏԸՄԲՇԱՄԱՐՏԾԱՆՐԱՄԱՐՏՇԱԽՄԱՏԱՅԼՍՊՈՐՏ LIFEՄԵԴԻԱ
Գլխավոր ՖՈՒՏԲՈԼ
Լացիոն Սարիին 2 տարվա պայմանագիր կառաջարկի՝ 3 մլն եվրո աշխատավարձով
ՖՈՒՏԲՈԼ, Իտալիա 03.06.21 / 10:41
«Լացիոյի» ղեկավարությունը շարունակում է բանակցությունները Մաուրիցիո Սարիի հետ: Ակումբի նախագահ Կլաուդիո Լոտիտոն հույս ունի արդեն այսօր փակել այս հարցը: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերի իր էջում:
Հռոմեացիները պատրաստ են Սարիին 2 տարվա պայմանագիր առաջարկել 3 մլն եվրո աշխատավարձով: Մարզիչը ևս 500 հազար եվրո կստանա, եթե թիմը հայտնվի Չեմպիոնների լիգայում: Պայմանագրում նաև կետ կլինի այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Ավարտված մրցաշրջանում «Լացիոն» Սիմոնե Ինձագիի գլխավորությամբ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը զբաղեցրեց:
62-ամյա Սարին անցած տարվա օգոստոսին «Յուվենտուսից» հեռանալուց հետո մնացել էր առանց աշխատանքի: Նրա գլխավորությամբ թուրինցիները դարձել են Ա Սերիայի 2019/2020 մրցաշրջանի հաղթող: 2019/2019 մրցաշրջանում Սարին գլխավորել է «Չելսին», որի հետ դարձել է Եվրոպա լիգայի հաղթող: