«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը մեկնաբանել է թիմից հեռանալու մասին լուրերը: Այս մասին հաղորդում է sport.es-ը:
«Հիմա դժվար է այդ մասին խոսել: Ես վայելում եմ արձակուրդս ընտանիքիս հետ, ու միայն այդ մասին եմ մտածում: Նոր մրցաշրջանի նախապատրաստությունը սկսվում է հուլիսին: Այդ ժամանակ ես կմիանամ թիմին»,-ասել է Պյանիչը:
Ավելի վաղ խոսակցություններ կային, որ Պյանիչը կարող է վերադառնալ «Յուվենտուս»: