Անգլիայի հավաքականի խաղացողների միջին տարիքը, ովքեր կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, 25 տարեկան 117 օրական է: Ըստ այդ ցուցանիշի, սա Անգլիայի ազգային հավաքականի պատմության մեջ ամենաերիտասարդ կազմն է, որը մասնակցելու է Եվրոյի խաղերին, հայտնում է Opta վիճակագրական պորտալը:
Նախկինում ռեկորդը պատկանում էր վերջին Եվրոյին (2016թ) մասնակցած հավաքականի՝ 25 տարեկան 310 օրական:
Բացի այդ, այս կազմը երկրորդ ամենաերիտասարդն է Անգլիայի բոլոր կազմերի շարքում, որը մասնակցել է միջազգային մրցաշարերի: 1958 թվականի Աշխարհի առաջնությունում բրիտանացիների կազմն ամենաերիտասարդն էր հավաքականի պատմության մեջ (25 տարեկան 109 օրական):