Եվրո-2020-ին ընդառաջ Գերմանիայի հավաքականն ընկերական խաղ է անցկացրել Լատվիայի հետ ու 7-1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել։
Գերմանացիների երրորդ գոլը 27-րդ րոպեին հեղինակել է թիմի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը։
Մյուլերն ազգային թիմ վերադառնալուց ի վեր առաջին անգամ է աչքի ընկել խփած գնդակով։ Մյուլերը Գերմանիայի հավաքականի կազմում՝ նախքան այս հունիսը, վերջին անգամ հանդես էր եկել 2018 թվականի նոյեմբերին։ Մինչ օրս նրա վերջին գոլն էլ 2018 թվականի մարտին էր եղել՝ Իսպանիայի հետ ընկերական խաղում։